Մաշկաբանություն
Խալերը կարող են լինել անվնաս, բայց և մաշկի քաղցկեղի վտանգ
![Խալերը կարող են լինել անվնաս, բայց և մաշկի քաղցկեղի վտանգ Խալերը կարող են լինել անվնաս, բայց և մաշկի քաղցկեղի վտանգ](up/article/big/file_30305_8278719.jpg)
Ոմանց խալերը կարող են գեղեցկացնել, ոմանց մոտ՝ փչացնել այն: Կուբացի գիտնականների բացահայտմամբ, որքան շատ են կանանց մարմնի խալերը, այնքան ավելի մեծ հաճույքով են սեքսով զբաղվում:
Դա բացատրում են խալերում ժառանգական տեղեկատվությամբ: Իսկ Մեծ Բրիտանիայի քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ նրանք, ովքեր մարմնի վրա 100-ից ավելի խալ ունեն, շատ ավելի ամուր ոսկրեր, ավելի քիչ կնճիռներ, զարգացած մկաններ, առողջ աչքեր և առողջ սիրտ ունեն: Սակայն, մյուս կողմից, խալերը նպաստում են մաշկի քաղցկեղի առաջացմանը:
Պարզվում է` խալերն առաջանում են մելանոցիտ հորմոնի (պիգմենտների հատիկներ պարունակող մաշկային բջիջներ) կուտակման հետևանքով, որոնք ավելանում են արևայրուքի ժամանակ: Խալերը լինում են բնածին և ձեռք բերովի, տարբեր գույնի (մոխրագույն, սև, մուգ շագանակագույն և մարմնագույն), չափի, հարթության, ընդ որում՝ վրան մազերի առկայությունը վտանգավոր չէ։ Տարիքի հետ խալերը կարող են մգանալ և մեծանալ: Խալերը հաճախ առաջանում են մաշկի` արևի ներգործությանը ենթարկված հատվածներում, բայց պետք է հիշել, որ դրանց վտանգը չարորակ նորագոյացությունների` մելանոմայի վերածվելու հատկությունն է։ Կարծիքներ կան նաև, որ մարմնի վրա խալերի քանակը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։
«Մելանոման արագ զարգացող ուռուցք է։ Դրա համար ամռանը անհրաժեշտ է պաշտպանվել արևի ճառագայթներից, հրաժարվել լողափին երկար պառկելուց, կիրառել արևապաշտպան քսուքներ, արևային ակնոց, հովանոց կամ գլխարկ օրտագործել, իսկ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից զգուշանալ հատկապես ժամը 12:00-16:00-ը: Վտանգված են հատկապես շիկահերները, բաց գույնի աչքեր ունեցողները և ալբինոսները (գունագարները)» , – ռումիանցի բժիշկ-մաշկաբան Անկա Էնե:
Նրա խոսքով` պետք է անհանգստանալ այն ժամանակ, երբ նկատում ենք, որ խալերի չափերը մեծացել են, շատացել են, գույնը փոփոխվել է, անհամաչափ է դարձել, ճաքեր, թեփուկներ, հեղուկի հոսք, արյունահոսություն է առաջացել: Խալերի սահմանների մոտ գունավոր բծերը չարորակ ուռուցքի նշաններ են, որի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի (ուռուցքաբանի, մաշկաուռուցքաբանի)։
Որոշ մասնագետներ ուղղակի դեմ են խալերի հեռացմանը, մինչդեռ մի այլ խումբ դա անհրաժեշտ են համարում: «Իրականում խալի հեռացումը վտանգավոր չէ, պարզապես պետք է հասկանալ, թե այն ինչ մեթոդով կարելի է հեռացնել: Պետք է կատարել նախնական հետազոտություն, որից հետո միայն որոշել, թե որ մեթոդով է անհրաժեշտ խալը հեռացնել, կամ՝ չհեռացնել: Վտանգավոր խալերը կարելի է հեռացնել ռադիոալիքային հոսանքով, որն առավել արդյունավետ միջամտություններից է, քանի որ կանխվում է արյունահոսությունը, էլեկտրոագուլացիայով, կրիոդեստրուկցիայով, լազերով (բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ խալը շերտ առ շերտ ոչնչանում է) և վիրահատական ճանապարհով: Խալը հեռացնելուց հետո նույնպես անհրաժեշտ է զերծ մնալ արևի երկարատև ներգործությունից», – հավելել է Ա. Էնեն և շարունակել, որ խալերը խորհուրդ չի տրվում հեռացնել 18 տարեկանից շուտ, բացառությամբ այն դեպքերի, երբ խալը խանգարում է երեխային: Բոլոր դեպքերում վերջնական որոշումը որակյալ բժշկինն է:
![](images/calendar.png)
ԱՆՈՒՇ
11.01.2016
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Մեդ-Պրակտիկ
16.06.2015
Հարգելի Աննա, բարև Ձեզ: Անկախ խալի բնույթից չէր կարելի այն տրավմայի ենթարկել, հարկավոր է դիմել մաշկաբանի, հնարավոր է խալը հեռացնելու կարիք լինի:
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Աննա
08.06.2015
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Կարդացեք նաև
![ՀՀ ԱՆ. Ձեռքերի ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ ՀՀ ԱՆ. Ձեռքերի ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ](up/article/small/file_64032_2531492.jpg)
Այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս և պահպանել ձեր առողջությունն ու բարեկեցությունը...
![](images/calendar.png)
![Կոնտագիոզ մոլյուսկ. armeniamedicalcenter.am Կոնտագիոզ մոլյուսկ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63953_5193269.jpg)
Կոնտագիոզ մոլյուսկը մաշկային վիրուսային վարակ է, որն առաջացնում է պոքսիվիրուսը (molluscum contagiosum)...
![](images/calendar.png)
![Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3 Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59783_9453033.jpg)
Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...
![](images/calendar.png)
![Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3 Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59620_6646519.jpg)
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
![](images/calendar.png)
![Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3 Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59514_3488525.jpg)
Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...
![](images/calendar.png)
![Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3 Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59473_8666827.jpg)
Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...
![](images/calendar.png)
![Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3 Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59462_710723.jpg)
Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։
Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...
![](images/calendar.png)
![Փսորիազ. ախտանշանները, բուժումը. armeniamedicalcenter.am Փսորիազ. ախտանշանները, բուժումը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_59219_7346079.jpg)
Փսորիազը բավականին տարածված մաշկային քրոնիկ հիվանդություն է: Արտահայտվում է մաշկի վրա` կարմիր, մաշկից բարձր, արծաթավուն կամ սպիտակ թեփ ունեցող, տարբեր տեսակի ցանային էլեմենտներով...
![](images/calendar.png)
![Առողջության հետ կապված 9 խնդիր, որոնք կարող են հուշել ձեռքերը Առողջության հետ կապված 9 խնդիր, որոնք կարող են հուշել ձեռքերը](up/article/small/file_49230_2738847.jpg)
Ձեռքերը կարող են արժեքավոր տեղեկատվություն հայտնել առողջական վիճակի մասին։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 9 խնդիր, որոնց առկայության մասին կարող է հուշել ձեռքերի վիճակը...
![](images/calendar.png)
![Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com](up/article/small/file_58186_4055872.jpg)
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
![](images/calendar.png)
![Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com](up/article/small/file_57840_5395000.jpg)
Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...
![](images/calendar.png)
![Աթերոմա. առաջացման պատճառները և բուժումը. drtehmine.com Աթերոմա. առաջացման պատճառները և բուժումը. drtehmine.com](up/article/small/file_57623_8323143.jpg)
Աթերոման ենթամաշկային պատիճ է՝ լցված ճարպանման պարունակությամբ, որն առաջանում է ճարպագեղձի արտատար ծորանի խցանման հետևանքով։ Հեռացումն իրականացվում է բժշկական ցուցումների դեպքում...
![](images/calendar.png)
![Մաշկի ախտաբանությունը կորոնավիրուսի ժամանակ. հարցազրույց մաշկավեներաբան Արեգ Չալաբյանի հետ. armeniamedicalcenter.am Մաշկի ախտաբանությունը կորոնավիրուսի ժամանակ. հարցազրույց մաշկավեներաբան Արեգ Չալաբյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_56897_7756009.jpg)
Ինչպիսի՞ն են մաշկային խնդիրները կորոնավիրուսային հիվանդության ժամանակ:
Կորոնավիրուսի ժամանակ մաշկային ցանավորումները հաճախ են հանդիպում...
![](images/calendar.png)
![Երբ դիմել մաշկաբանի. պարզաբանում է «Նաիրի» ԲԿ մաշկաբան Ռուզաննա Մխոյանը. nairimed.com Երբ դիմել մաշկաբանի. պարզաբանում է «Նաիրի» ԲԿ մաշկաբան Ռուզաննա Մխոյանը. nairimed.com](up/article/small/file_56849_1342346.jpg)
Մաշկը` օրգանիզմի արտաքին ծածկութը, մարդու մարմնի ամենամեծ օրգանն է, որը ենթարկվում է շրջակա միջավայրի ամենատարբեր ազդեցությունների։ Մաշկը նաև համարվում է «օրգանիզմի հայելին», քանի որ մաշկային ցանավորումերը...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն